Սպորտ

Սաուդյան Արաբիան վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Եգիպտոսից. A խումբ

1 րոպեի ընթերցում

 Սաուդյան Արաբիան վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Եգիպտոսից. A խումբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության A խմբում Սաուդյանը Արաբիայի թիմը Վոլգոգրադի համանուն մարզադաշտում մրցեց Եգիպտոսի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկու թիմերի համար այս խաղերը ոչինչ չէր նշանակում, քանի որ դուրս են մնացել հաջորդ փուլի համար մրցավազքից: Եգիպտոսի հավաքականը վիճակագրությամբ զիջում էր Սաուդյան Արաբիային, սակայն խաղի 22-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ «Եգիպտոսի հրաշքը»` Մո Սալահը: Եգիպտացիները առաջին կեսի վերջնամասում խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և մրցավարը նշաակեց 11 մետրանոց հարված, որը սակայն Ֆահադը չկարողացավ իրացնել:

Բայց կրկնվեց նույնը և երկրորդ նշանակված 11 մետրանոց հարվածն դիպուկ իրացրեց Սալման: Թիմերը հանգստի գնացին 1:1 հաշվով: Երկրորդ կեսում արաբները շարունակում էին նախաձեռնությունն իրենց ձեռքում պահել և հանդիպման լրացուցիչ ժամանակում հաղթանակ կորզեցին: 90+5 րոպե Սաուդյան Արաբիային հաղթանակ պարգևեց Սալեմը: Սաուդյան Արաբիա-Եգիպտոս` 2:1:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում