Սպորտ

Ուրուգվայը ոչ մի հնարավորություն չտվեց ռուսներին. A խումբ

2 րոպեի ընթերցում

Ուրուգվայը ոչ մի հնարավորություն չտվեց ռուսներին. A խումբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբի վերջին տուրում Ուրուգվայը մրցեց Ռուսաստանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սամարայի համանուն մարզադաշտում կայացած խաղում Ուրուգվայը հանդիպման մեկնարկից ընդամենը 10 րոպե անց բացեց խաղի հաշիվը: Նշանակված տուգանային հարվածն անթերի իրացրեց Լուիս Սուարեսը` 1:0: Ռուսները բաց թողած գնդակից հետո հետ չքաշվեցին և արագ հակագրոհների միջոցով փորձում էին վերականգնել հաշվի հավասարությունը: Ուրուգվայն շարունակում էր տիրել նախաձեռնության և երկրորդ գնդակը երկար սպասեցնել չտվեց: 23-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Չերիշևը:

Հանդիպման 36-րդ րոպեին ռուսները մնացին 10 ֆուտբոլիստով:Երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղից հեռացվեց Սմոլնիկովը: Ուրուգվայն առաջին կեսի մնացած րոպեներին էլ խաղում էր «առաջին համարով»: Երկրորդ կեսում ռուսների գործողություններում զգուշավորություն և մեկ ֆուտբոլիստի պակասությունն էր զգացվում: Ուրուգվայը իրար հաջորդող գրոհներից հերթական ժամանակ խփեց նաև երրորդ գոլը: Աչքի ընկավ Էդիսոն Կավանին: Ուրուգվայ-Ռուսաստան` 3:0:

Ֆուտբոլի Ուրուգվայը 3 խաղերի արդյունքում հավաքեց 9 միավոր և առաջին տեղով դուրս ելով փլեյ-օֆֆ: Ռուսները երկրորդ տեղով կշարունակեն պայքարը:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում