ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային վերջին տուրի A խմբի հանդիպումերի մեկնարկային կազմերը հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սամարայի համանուն մարզադաշտում կայանալիք խաղում Ուրուգվայ-Ռուսաստանի խաղում հարավամերիկացիները խաղադաշտ դուրս կգան այս կազմով` Ֆերնանդո Մուսլերա, Սեբաստիան Կոատես, Դիեգո Գոդին, Մարտին Կասերես, Դիեգո Լակսալտ, Նայտա Նանդես, Լուկաս Տորերեյրա, Ռոդրիգո Բենտանկուր, Մաթիաս Վեսինո, Լուիս Սուարես, Էդինսոն Կավանի:
Ռուսաստանի կմրցի այս թիմով` Իգոր Ակինֆեև, Իգոր Սմոլնիկով, Իլյա Կուտեպով, Սերգեյ Իգնաշևիչ, Ֆյոդր Կուդրիշով, Յուրի Գազինսկի, Ռոման Զոբնին, Ալեքսանդր Սամեդով, Ալեքսանդր Միրանչուկ, Դենիս Չերիշև, Արտյոմ Ձյուբա:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Այդ նույն ժամին նույն խմբում կմրցեն աև հետնապահները` Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի ընտրանիները:
Մունդիալի մասին այլ նյութերայստեղ: