Տնտեսություն

Չինացիների քիմքին հաճո է նռան գինին. Ցինդաո քաղաքում ներկայացվել է Հայաստանի գինու տուրիզմը

4 րոպեի ընթերցում

Չինացիների քիմքին հաճո է նռան գինին. Ցինդաո քաղաքում ներկայացվել է Հայաստանի գինու տուրիզմը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ցինդաո քաղաքում կայացած ցուցահանդեսը հնարավորություն է տվել պարզելու չինացիների՝ գինու նախասիրությունները. նրանց քիմքին առավել հաճելի է նռան գինին: Հայկական գինու որոշ տեսակներ, սակայն, միանգամից դուր չեն եկել չինացիներին, ինչը կարող է ինդիկատոր լինել հայաստանյան ընկերությունների համար Չինաստանի շուկա մուտք գործելիս:

«Արմենպրես»-ի հետ զրույցում չինական ցուցահանդեսին մասնակցության մանրամասները ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը: Նրա դիտարկմամբ՝ ցանկացած լավ ապրանք, հաջողված արտադրանք ուղղակի, թե անուղղակի նպաստում է երկրի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը: «Չորս օր կանգնած ենք եղել տաղավարում ՝մարդկային հոսքն՝ անսպառ, ու ակամա հարց ես տալիս, իսկ մենք պատրաստ ենք բավարարելու այդ պահանջարկը, եթե այն ձևավորվի: Այսօրվա դրությամբ՝ ոչ։ Մենք գինու ծավալի խնդիր ունենք»,-ասաց պաշտոնյան:

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը 2018թ. հունիսի 15-18- մասնակցել է Չինաստանի Ցինդաո քաղաքում տեղի ունեցած ՇՀԿ ներկրման ցուցահանդեսին և ներկայացրել Հայաստանի զբոսաշրջային ուղղությունները, հատկապես գինու տուրիզմը: Հայաստանին անվճար հիմունքներով տրամադրվել էր 32 քմ ցուցադրական տարածք: Ցուցահանդեսին մասնակցել են նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը և «Արենի Փառատոն» հիմնադրամը: Ի թիվս բազմաթիվ այցելուների՝ հայկական տաղավար է այցելել նաև Չինաստանի կոմերցիայի փոխնախարարը:

«Մենք նոր ենք սկսում շոշափել չինական շուկան, իսկ այն իր հեռանկարներով, ծավալներով դժվար է համեմատել որևէ այլ շուկայի հետ։ Հասկացանք մի կարևոր բան, որ թիրախավորել ամբողջ Չինաստանը որպես զբոսաշրջության պոնտենցիալ երկիր մեր տեսակետից, հնարավոր չէ, պետք է աշխատենք կոնկրետ քաղաքների և ուղղությունների վրա։ Ներկայում մենք՝ հիմնադրամում, ուսումնասիրում ենք չինական շուկայի վերաբերյալ արդեն առկա հետազոտությունները, մենք ինքներս նաև մեր ուսումնասիրություններն ենք իրականացնում»,-ասաց Արա Խզմալյանը:

Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ մի բան է չինական շուկա մուտք գործելը, որը նաև որոշակի ներդրումներ է պահանջում, կարևոր է նաև հաշվի առնել, թե որքանով է Հայաստանը պատրաստ ընդունել չինական զբոսաշրջային հոսքերը: Խոսքը վերաբերում է ոչ միայն լեզվի իմացությանը՝ զբոսավարներ, ցուցանակներ, հյուրանոցներում չինարեն տեղեկատվական նյութեր, քանի որ չինացիների զգալի մասը չի խոսում ռուսերեն ու անգլերեն, այլև կեցության և այլ ենթակառուցվածքների ապահովմանը:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հունիսի 15-ին մասնակցել է Ցինդաոյի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համագործակցության նորարարական կենտրոնի շրջանակներում գործող Հայաստանի կապի գրասենյակի աջակցությամբ կազմակերպված «Tourism Strategic Alliance Conference of BRCIC» խորագրով համաժողովին։ Ելույթներով հանդես են եկել ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը և «Արենի» փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։ Համաժողովի ընթացքում ներկայացվել են զբոսաշրջության ոլորտում հայ-չինական հարաբերություններն ու հեռանկարները, Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և փառատոնային օրացույցը:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում