Լուկաշենկոն Էրդողանին հղած շնորհավորական ուղերձում հավաստել Է «հիրավի եղբայրական ու ռազմավարական հարաբերությունները»
1 րոպեի ընթերցում
![Լուկաշենկոն Էրդողանին հղած շնորհավորական ուղերձում հավաստել Է «հիրավի եղբայրական ու ռազմավարական հարաբերությունները»](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/938717.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի անունից եւ անձամբ իր կողմից շնորհավորել Է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Լուկաշենկոն նշել Է, որ Մինսկի ու Անկարայի միջեւ հաստատվել են «առանձնահատուկ, հիրավի եղբայրական հարաբերություններ»: «Համոզված եմ, որ երկկողմ ռազմավարական համագործակցությունը, որը դինամիկորեն ընդլայնվում Է, հսկայական ներուժ ունի: Ընդհանուր ջանքերով մենք կկարողանանք նոր բարձունքների հասնել քաղաքական, առեւտրատնտեսական եւ փոխգործակցույթան այլ ոլորտներում»,- ընդգծել Է Լուկաշենկոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: