ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության Լեհաստան-Կոլումբիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն H խմբի երկրորդ տուրի Լեհաստան-Կոլումբիա խաղի լավագույն ֆուտբոլիստը Խամես Ռոդրիգեսն է, ով դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ:
Խմբային փուլի երրորդ տուրում Կոլումբիան կխաղա Սենեգալի, իսկ Լեհաստանը՝ Ճապոնիայի դեմ: Երկրորդ տուրից հետո H խմբի 4-ական միավոր ունեն Սենեգալը և Ճապոնիան, 3 միավոր ունի Կոլումբիան: Միավոր չունի և Լեհաստանի հավաքականը, ում համար աշխարհի առաջնությունը որպես այդպիսին ավատված է:
Մունդիալի մասին այլ նյութերայստեղ: