Սպորտ

Կոլումբիան հաղթեց, լեհերի համար մունդիալն ավարտված է. H խումբ

2 րոպեի ընթերցում

Կոլումբիան հաղթեց, լեհերի համար մունդիալն ավարտված է. H խումբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Լեհաստանը Կազանի համանուն մարզադաշտում մրցեց Կոլումբիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեներին երկու թիմերն էլ զգույշ էին իրենց գործողություններում: Կոլումբացիները քիչ-քիչ մեծացնում էին ճնշումը լեհերի դարպասին և վիճակագրությամբ ավելի շատ էին տիրում գնդակին: Հարավամերիկացիները հասան իրենց նպատակին անկյունայինի խաղարկումից հետո: Ստանալով Խամես Ռոդրիգեսի գեղեցիկ փոխանցումը՝ Մինան գլխի հարվածով առաջ մղեց Կոլումբիային:

Երկրորդ կեսում Կոլումբիան շարունակում էր պահեր ստեղծել, ինչն անում էր նաև Լեհաստանը, սակայն ի տարբերություն եվրոպացիների, «սուրճ աճեցնողները» կարողացան օգտագործել իրենց հնարավորությունը: 70-րդ րոպեին դարպասապահի առաջ միայնակ դուրս եկավ Ֆալկաոն և չվրիպեց: 5 րոպե անց Կոլումբիան խփեց նաև 3-րդ գոլը: Այս անգամ աչքի ընկավ Կուադրադոն 3:0:

Խմբային փուլի երրորդ տուրում Կոլումբիան կխաղա Սենեգալի, իսկ Լեհաստանը՝ Ճապոնիայի դեմ: Երկրորդ տուրից հետո H խմբի 4-ական միավոր ունեն Սենեգալը և Ճապոնիան, 3 միավոր ունի Կոլումբիան: Միավոր չունի և Լեհաստանի հավաքականը, ում համար աշխարհի առաջնությունը որպես այդպիսին ավարտված է:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում