Սպորտ

Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ

1 րոպեի ընթերցում

Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի երկրորդ տուրում Ճապոնիայի հավաքականը մրցեց Սենեգալի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումը կայացավ Եկատերինբուրգի նույն անունը կրող մարզադաշտում: Սենեգալի հավաքականը մեկնարկից ընդամենը 11 րոպե անց առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Մանեն: Մինչ թիմերը կգնային հանգստի «ծագող արևի երկրի» ներկայացուցիչները կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը: Ինուին 34-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը՝ 1:1:

Սենեգալի հավաքականը երկրորդ կեսի 71-րդ րոպեին կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Վագուեն ուժեղ հարվածով գրավեց Ճապոնիայի դարպասը: Ասիական թիմի գլխավոր մարզիչը մի քանի փոփոխությամբ ուժեղացրեց հարձակման գիծը, որը իր արդյունքը տվեց 78-րդ րոպեին: Հոնդան գոլը գրանցեց իր ակտիվում՝ 2:2:

Ճապոնիայի հավաքականը խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին մրցելով Լեհաստանի հետ: Նույն օրը Սենեգալը կխաղա Կոլումբիայի հետ:

Այժմ Սենեգալը և Ճապոնիան խմբի առաջատարներն են 4-ական միավորով: Կոլումբիան և Լեհաստանը դեռևս միավոր չունեն, բայց երկու թիմերը քիչ ուշ կմրցեն միմյանց հետ:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում