ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի համար ԱԱ-ն կարող է լինել վերջինը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Tass-ը: «Այս աշխարհի առաջնությունը կարող է դառնալ վերջինն ինձ համար: Ես ինձ ավ եմ զգում թիմում, ուրախ եմ խաղալ ազգային ընտրանու կազմում, մենք կարծես մի ընտանիք լինենք: Պատրաստ եմ ամբողջությամբ նվիրել»,-ասել է Պոգբան:
Ֆրանսիացի կիսապաշտպանն ազգային թիմ է հրավիրվում 2013 թվականից և մասնակցել է 56 խաղի: