Սպորտ

Աշխարհի առաջնության Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է

1 րոպեի ընթերցում

Աշխարհի առաջնության Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբի երկրորդ տուրի Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, այս մունդիալի մինչ այս եղած ամենադրամատիկ խաղերից մեկի լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Գերմանիայի ազգային թիմից Մարկո Ռոյսը: Վերջինս խփեց «բունդեսմանշաֆթ»-ի առաջին գոլը և մասնակցեց ամբողջ խաղին:

Երկրորդ տուրում Գերմանիան առաջն հաղթանակը տոնեց ընթացիկ ԱԱ-ում: Գերմանիայի ազգային թիմը մունդիալի խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Հարավային Կորեայի հետ հունիսի 27-ին: Իսկ Շվեդիան կխաղա խմբի առաջատար Մեքսիկայի հավաքականի հետ: Երկու տուրերից հետո Մեքսիկան ունի 6 միավոր, Շվեդիան՝ 3, Գերմանիան՝ 3, Հարավային Կորեան միավոր չունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում