ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբի երկրորդ տուրի շրջանակներում Մեքսիկան մրցեց Հարավային Կորեայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս հանդիպումը կայացավ Դոնի Ռոստովի համանուն մարզադաշտում: Մեքսիկացիները մեկնարկային րոպեներին առավելություն ունեին և խաղի 26-րդ րոպեին կարողացան բացել հանդիպման հաշիվը: Գոլն իր ակտիվում գրանցեց Կարլոս Վելան: Կորեացիները չէին հանձնվում, սակայն թիմերը հանգստի գնացին «ացտեկների» նվազագույն առավելությամբ:
Երկրորդ կեսի սկզբին հավասար պայքար էր ծավալվել: Բայց արագ հակագրոհներից մեկի ժամանակ Չիչարիտոն կրկնապատկեց Մեքսիկայի առավելությունը: Կորեացիների չէին փակվում սեփական տուգանային հրապարակում, սակայն արդյունքի հասնել չէր ստացվում: Բայց ավելացված րոպեի Կորեան խփեց հեղինակության գնդակը: Մեքսիկա-Հարավային Կորեա 2:1:
Մեքսիկան հաջորդ հանդիպումը կանցկանցի Շվեդիայի հետ: Խաղը կկայանա հունիսի 27-ին: Հարավային Կորեան ուժերը կչափի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ: Երկրորդ տուրից հետո Մեքսիկան ունի 6 միավոր: Քիչ ավելի ուշ կմրցեն Գերմանիան և Շվեդիան: Գերմանացիները միավոր չունեն, իսկ Շվեդիան ունի 3 միավոր: Հարավային Կորեան միավոր չունի:
Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:
Լուսանկարները՝ FIFA