Քաղաքականություն

Արփինե Հովհաննիսյանը մտահոգություն է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսականներին ամերիկյան արտադրության ուղղաթիռների՝ Ադրբեջանում  հայտնվելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

 Արփինե Հովհաննիսյանը մտահոգություն է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսականներին ամերիկյան արտադրության ուղղաթիռների՝ Ադրբեջանում  հայտնվելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նամակով իր մտահոգությունն է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդին ամերիկյան արտադրության «Bell 412» տեսակի ուղղաթիռների՝ Ադրբեջանի ռազմական շքերթում հայտնվելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արփինե Հովհաննիսյանը իր նամակում գործընկերներին գրել է, որ Ադբեջանում այդ ուղղաթիռների հայտնվելը բազմաթիվ հարցերի և մտահոգությունների տեղիք է տալիս:

«Օգտակար կլինի իմանալ բոլոր կանոնադրական սահմանափակումները: Գործադիր իշխանությանը կամ այլ քաղաքական կառույցներին և երրորդ կողմին արգելվում է Ադրբեջանին ԱՄՆ արտադրության ռազմական սարքավորումների և տեխնոլոգիաների վաճառքը, փոխանցումը:

Ես շատ ուրախ կլինեմ, եթե դուք կիսեք իմ մտահոգությունները և հետևեք այս խնդրին, ինչպես նաև, եթե հնարավոր է, ինձ տեղեկություն տրամադրեք վերը նշված հարցի վերաբերյալ»,- գրել է Արփինե Հովհաննիսյանն իր նամակում:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում առաջինն էր ահազանգել և անհասկանալի համարել, թե ինչպես է ամերիկյան արտադրության «Bell 412» տեսակի ուղղաթիռները հայտնվել Բաքվում՝ մասնակցելու ռազմական շքերթին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում