Սպորտ

Մարադոնան քննադատում է Արգենտինայի հավաքականին` ամբողջովին խաղին չնվիրվելու համար

1 րոպեի ընթերցում

Մարադոնան քննադատում է Արգենտինայի հավաքականին` ամբողջովին խաղին չնվիրվելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան կարծում է, որ ազգային ընտրանու ֆուտբոլիստներն ամբողջությամբ չեն նվիրվում խաղին:

«Երբ ես էի խաղում Արգենտինայի ազգային թիմում, ես նվիրվում էի ամբողջությամբ: Թիմի մյուս լեգենդները ևս այդ կերպ էին վարվում: Կուզենային այնպիսի մի հնարավորություն ունենալ, որ բացատրեի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին, թե ինչ նշանակում կրել ազգային ընտրանու մարզաշապիկը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարադոնայի խոսքերը մեջ է բերում բրիտանական Mirror-ը:

Արգենտինայի ազգային թիմը ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունում դեռևս ոչ մի հաղթանակ չի տոնել: Առաջին տուրում «ալբիսելեստեն» ոչ-ոքի խաղաց Իսլանդիայի հետ, իսկ երկրորդ տուրում խայտառակ պարտություն կրեց Խորվաթիայից 0:3 հաշվով: Խմբային փուլի վերջին տուրում Արգենտինան կխաղա Նիգերիայի հետ և միայն հաղթանակի դեպքում կկարողանա հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում