Սպորտ

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարները 6 շախմատիստներ են

1 րոպեի ընթերցում

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարները 6 շախմատիստներ են

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարում կայացան երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին Մանուէլ Պետրոսյանը, Վահե Դանիելյանը և Էլինա Դանիելյանը: Միավորը կիսեցին Հրանտ Մելքումյանը, Արման Փաշինյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը և այլոք: Նրանք ունեն 1,5 միավոր:

Երկու տուրից հետո մրցաշարի առաջատարները 6 շախմատիստներ են:

Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս մրցաշարն անցկացվում է Ջերմուկում: Մրցաշարին մասնակցող ամենաբարձր վարկանիշն ունեցող մարզիկն է հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնան (2666): Բարձր վարկանիշ ունեցող հայ գրոսմայստերներից մրցաշարին մասնակցում են Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը:

Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը մեկնարկեց հունիսի 21-ին և կեզրափակվի հունիսի 29-ին: Այն կունենա 9 տուր: Մրցաշարին մասնակցում է 76 շախմատիստ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում