Սպորտ

Շվեյցարիան կամային հաղթանակ տոնեց սերբերի դեմ խաղում. E խումբ

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիան կամային հաղթանակ տոնեց սերբերի դեմ խաղում. E խումբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբում Սերբիայի հավաքականը Կալինինգրադում մրցեց Շվեյցարիայի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսի մեկնարկում սերբերը չնչին առավելություն էին ստացել: Շվեյցարացիներն հիմնականում փորձում էին հավասարեցնել խաղը:Սակայն մեկնարկի առավելությունը 5-րդ րոպեին սերբերը վերածեցին գոլի: Աչքի ընկավ Միտրովիչը:

Երկրորդ կեսի մեկնարկում Շվեյցարիան այլ տեսքով մտավ խաղադաշտ: Եվ 52-րդ րոպեին հրաշալի գոլով հաշվի հավասարությունը վերականգնեց Խական՝ 1:1: Խաղի մյուս հատվածում սերբերն շատ ավելի սուր էին գրոհում, իսկ հանդիպման վերջնամասում շվեյցարացիներն ամբողջովն տիրել էին խաղային իրավիճակին: Եվ խաղի 89-րդ րոպեին Շվեյցարիայի հաղթական գոլը խփեց Շաքիրին: Սերբիա-Շվեյցարիա 1:2:

Խմբային փուլի վերջին խաղում Սերբիան կխաղա աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականի հետ: Իսկ Շվեյցարիան կփորձի գերազանցել Կոստա Ռիկային: Երկրորդ տուի հետո 4-ական միավորով խմբի առաջատարները Բրազիլիայի և Շվեյցարիայի թիմերն են: Սերբիան ունի 3, Կոստա Ռիկան միավոր չունի:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում