Սպորտ

Բրազիլիան հաղթանակ կորզեց Կոստա Ռիկայից. E խումբ

1 րոպեի ընթերցում

Բրազիլիան հաղթանակ կորզեց Կոստա Ռիկայից. E խումբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբում Բրազիլիան Սանկտ Պետերբուրգում մրցեց Կոստա Ռիկայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին Բրազիլիան ակնհայտ տիրում էր նախաձեռնությանը և ստիպում Կոստա Ռիկային հիմնականում պաշտպանվել: Բայց Կոստա Ռիկան շեշտը դնում էր հակագրոհների վրա, որտեղ բավականին մոտ էին հաջողության հասնելուն: Վիճակագրությամբ աշխարհի 5-ակի չեմպիոները բացարձակ առավելություն ունեին:

Ի վերջո առաջին կեսում թիմերն այդպես էլ չկարողացան իրացնել իրենց հնարավորությունները և հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում էլ Բրազիլիան գրոհում էր և լուրջ խնդիրներ առաջացնում Կոստա Ռիկայի համար: Բայց ավելացված րոպեին Բրազիլիային հաղթանակ բերեց Կոուտինիոյի գոլը: Լրացուցիչ ժամանակում աշխարհի 5-ակի չեմպիոնները խփեցին նաև երկրորդ գոլը: Աչքի ընկավ Նեյմարը: Բրազիլիա-Կոստա Ռիկա 2:0:

Բրազիլիայի ազգային թիմը խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 27-ին կմրցի Սերբիայի հետ: Նույն օրը Կոստա Ռիկան կխաղա Շվեյցարիայի հետ:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում