Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները և ձեռքբերումները գնահատելու համար հունիսի 22-ին մեկնարկել է դիմորդների մրցութային գործընթացը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Մինչ հարցազրույցի մեկնարկը համապատասխան հանձնաժողովը, որի կազմում ընդգրված են ՀՀ կրթության և գիտության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ, գումարել է նիստ:

Նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին համատեղ գործունեության համար և նրանց մաղթել արդյունավետ աշխատանք: Այնուհետև ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է հարցազրույցի անցկացման ընթացակարգը՝ ընդգծելով, որ որպես հիմնական մարտավարություն՝ որդեգրվել է անաչառության և սոցիալական արդարության պահպանման սկզբունքը:

«Որպես հանձնաժողովի անդամներ՝ ընտրվել են անբասիր կենսագրություն ունեցող մասնագետներ, հետևաբար վստահ ենք, որ մրցույթը սահուն է անցնելու: Ստուգվելու են ուսանողների մոտիվացիան կրթության շարունակականության և գիտության ասպարեզում, ինչպես նաև՝ գիտելիքները»,-ընդգծել է նախարարի տեղակալը:

Նշենք, որ մրցույթի կազմակերպման նպատակով ձևավորվել է երկու հանձնաժողով՝ հումանիտար և բնագիտական ուղղություններով:

Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնառության ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ:

Հայերեն

Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում

Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի

Աշխատանք, տնային գործեր, խնամք, կանանց ու տղամարդկանց ներգրավվածություն. հետազոտության արդյունքները

Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ

Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters

Հայկական Gurus-ը մասնակցում է նոր դեղամիջոցների կլինիկական հետազոտություններին և պատրաստում ոլորտի մասնագետների

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ

Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT

ՀՀ վարչապետը պատարագի է մասնակցել