ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության 8-րդ օրը պայքարի մեջ կմտնեն D և E խմբերի թիմերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ժամանակով 16:00-ին աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի ազգային թիմը կխաղա Կոստա Ռիկայի հետ: Նույն E խմբի մյուս խաղում Սերբիան 22:00-ին կմրցի Շվեյցարիայի դեմ:
D խմբից ժամը 19:00-ին կխաղան Իսլանդիայի և Նիգերիայի ընտրանիները:
E խմբում առաջին տուրից հետո առաջատարը Սերբիան է, որն ունի 3 միավոր: 1-ական միավոր ունեն Բրազիլիայի և Շվեյցարիայի ընտրանիները: Կոստա Ռիկան միավոր չունի:
Մունդիալի մասին այլ նյութերայստեղ: