Թուրքիան պատասխան մաքսային տուրքեր սահմանեց ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների վրա
1 րոպեի ընթերցում
![Թուրքիան պատասխան մաքսային տուրքեր սահմանեց ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների վրա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/938368.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարությունը որոշում Է ընդունել լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող 22 անուն ապրանքների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել Է հանրապետության Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:
«ԱՄՆ-ի կողմից սահմանված ներմուծման մաքսերի պատճառով Թուրքիայի վրա լրացուցիչ բեռնվածությունը կկազմի մոտավորապես 260 մլն դոլար: Այս կորուստները փոխհատուցելու համար մենք որոշեցինք հունիսի 21-ից մոտավորապես 300 մլն դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող 22 ապրանքի վրա»,- ասել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: