Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/938356.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում, որը գտնվում է ադրբեջանա-իրանական սահմանային հատվածում, փոխհրաձգություն է տեղի ունցել:
Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ադրբեջանական minval.az-ը:
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել ադրբեջանցի սահմանապահների և մի խումբ սահմանախախտների միջև, ինչի հետևանքով ադրբեջանցի սահմանապահներից մեկը վիրավորվել է:
Ադրբեջանցի սահմանապահը տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: