Սպորտ

Մունդիալ-2018. ինչ խաղեր կան այսօր

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2018. ինչ խաղեր կան այսօր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում մեկնարկում են երկրորդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մունդիալի 6-րդ օրը A խմբում կմրցեն Ուրուգվայը և Սաուդյան Արաբիան: Թիմերի հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

B խմբում Պորտուգալիայի հավաքականը Երևանի ժամանակով 16:00-ին կմրցի Մարոկկոյի հետ: Խաղը կկայանան Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:

Նույն խմբից Իրան-Իսպանիա հանդիպումը կկայանա 22:00-ին:

Առաջին տուրից հետո B խմբի առաջատարը Իրանի թիմն է, որն ունի 3 միավոր: 1-ական միավոր ունեն Պորտուգալիան և Իսպանիան: Միավոր չունի Մարոկկոն:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում