Սպորտ

Ռուսաստանի երկրորդ հաղթանակը, Եգիպտոսի երկրորդ պարտությունը. A խումբ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի երկրորդ հաղթանակը, Եգիպտոսի երկրորդ պարտությունը. A խումբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի ախարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Ռուսաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգում մրցեց Եգիպտոսի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկում երկու թիմերը շատ զգուշ և հավասարակշռված էին գործում, սակայն քիչ-քիչ սկսեցին կորցնել գնդակը: Ռուսաստանը չէր կարողանում գտնել Եգիպտոսի խոցելի կողմը, իսկ եգիպտացիները չէին կարողանում դիպուկ եզրափակել գրոհները: Վիճակագրությունն էլ փաստում էր մի բան, որ երկու թիմերն էլ հավասարաչափ էին տիրում գնդակին, կատարում փոխանցումներ, նույնիսկ հավասարաչափ վազում մարզադաշտում:

Խաղակեսի վերջնամասում երկու թիմերը սկսեցին ահռելի մեծ ուժով գրոհել: Նույնիսկ շատ վտանգավոր պահ ուներ Եգիպտոսի «աստղը»՝ Մո Սալահը: Ռուսներն էլ իրենց հերթին ամեն հնարավոր առիթ օգտագործում էին հարվածներ կատարելու համար:

Երկրորդ կեսի հենց մեկնարկին Եգիպտոսի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆատհին: Ռուսները չբավարարվեցին ձեռքբերածով: Դենիս Չերիշևը խաղի 59-րդ րոպեին գնդակը դարպասապահի ոտքերի արանքով ուղարկեց դարպասը: Չէր էր անցել 3 րոպե, երբ Ռուսաստանը խփեց նաև երրորդ գոլը: Ձյուբան հրաշալի անցումով գրավեց Եգիպտոսի հավաքականի դարպասը:

Հանդիպման 72-րդ ռուսները սեփական տուգանային հրապարակի սահմաններում խախեցին խաղի կանոնները Սալահի նկատմամբ և վերջինս անվրեպ իրացրեց հարվածը՝ 3:1: Ի վերջո «փարավոններին» խաղը փրկել չհաջողվեց և ռուսները երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին:

Խմբային փուլի վերջին տուրում Ռուսաստանը կխաղա Ուրուգվայի հետ հունիսի 25-ին: Եգիպտոսի վերջին մրցակիցը Սաուդյան Արաբիան է: Այդ խաղը ևս կկայանա հունիսի 25-ին: Երկու տուրերից հետո Ռուսաստանն ունի 6 միավոր և խմբի առաջատարն է: Դեռևս իր երկրորդ հանդիպումը չի անցկացրել Ուրուգվայը և ունի միայն 3 միավոր: Եգիպտոս և Սաուդյան Արաբիան միավոր չունեն:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում