Քաղաքականություն

«Կոմերսանտ»-ը հայտնում է Ռուսաստանի կողմից Հայաստանին Су-30СМ կործանիչներ մատակարարելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

«Կոմերսանտ»-ը հայտնում է Ռուսաստանի կողմից Հայաստանին Су-30СМ կործանիչներ մատակարարելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԵՐԵՎԱՆ: Ռուսաստանը մտադիր է Հայաստանին մատակարարել Су-30СМ մարտական ինքնաթիռներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» թերթը:

Նշվում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ երկրի ղեկավարությունը մինչև 2024 թվականը հետաձգել է Ռուսաստանից բազմաֆունկցիոնալ Су-30СМ կործանիչների գնումը: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2012թ., սակայն այդպես էլ ուժի մեջ չի մտել: Թերթի տեղեկություններով Ռուսաստանը մտադիր է գործարքը իրականացնել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նստել է Су-30СМ-ի մեջ և կործանիչն անվանել լավագույններից մեկն աշխարհում:

Թերթը գրում է, որ Су-30СМ ձեռք բերելու Հայաստանի ցանկության մասին խոսակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում «Էրեբունի» ռազմական օդանավակայանում Су-30СМ կործանիչի մեջ նստած լուսանկար է հրապարակել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում