Սպորտ

Ճապոնիան հաղթեց 10 ֆուտբոլիստով խաղացող Կոլումբիային. H խումբ

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան հաղթեց 10 ֆուտբոլիստով խաղացող Կոլումբիային. H խումբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբում պայքարի մեջ մտան Կոլումբիայի և Ճապոնիայի ընտրանիները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկից միայն 3 րոպե անց Կոլումբիան մնաց 10 ֆուտբոլիստով: Ձեռքով խաղի համար կարմիր քարտ ստացավ Կարլոս Սանչեսը: Նշանակված 11 մետրանոց հարվածն դիպուկ իրացրեց Կագավան: Մեկ ֆուտբոլիստի պակասն ակնհայտ թույլ չէր տալիս Կոլումբիայի հավաքականին ոչ միայն լուրջ գրոհներ կազմակերպել, այն նաև ամբողջ ուժով պաշտպանվել:

Ճապոնիայի հավաքականը վիճակագրությամբ գերազանցում էր «սուրճ պատրաստողներին»: Սակայն Կոլումբիան օգտագործեց իր միակ հնարավորությունը` տուգանային հարվածի շնորհիվ հաշվի հավասարությունը վերականգնեց Քվինտերոն:

«Ծագող արևի երկրի» ներկայացուցիչները բավականին ակտիվ սկսեցին երկրորդ կեսը: Եվ հիմնականում տիրում էին գնդակին: Առավելությունը գոլի վերածվեց 74-րդ րոպեին: Անկունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Օսակոն (1:2): Կոլումբացիներին հետագայում ոչինչ անել չհաջողվեց և Ճապոնիան հաղթեց 1:2 հաշվով:

Կոլումբիան հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 24-ին` մրցելով Լեհաստաի հետ, իսկ Ճապոնիան նույն օրը կխաղա Սենեգալի դեմ: Տուրի մյուս խաղում Երևանի ժամանակով 19:00-ին կմրցեն Լեհաստանի և Սենեգալի ընտրանիները:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում