Արհեստական ինտելեկտը նվաճեց եւս մեկ սահմանագիծ. այժմ այն կարող Է վիճել մարդու հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթ տարի առաջ IBM-ի գերհամակարգիչը հաղթեց ամերիկյան Jeopardy ինտելեկտուալ հեռուստավիկտորինայի խաղացողներին: Իսկ այժմ արհեստական ինտելեկտը գործնականում ապացուցեց, որ կարող Է մասնակցել բանավեճերի. ճանաչել մարդու խոսքը, իմաստավորել այն եւ փաստարկված պատասխանել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
IBM-ը Սան Ֆրանցիսկոյում կազմակերպել Էր նոր նախագծի՝ Debater համակարգչի շնորհանդեսը, որը կարող Է մասնակցել բանավեճերի: Մեքենան լսում Է զրուցակցին եւ վիճում նրա հետ: Պատասխանները ձեւավորելիս համակարգիչն օգտվում Է միլիոնավոր փաստաթղթերի՝ լրագրային հոդվածների եւ գիտական հանդեսների տվյալների պահոցից: Բանավեճերն անցկացվում են առանց նախապատրաստման՝ պատահական թեմաներով:
Մրցավարները որոշել են, որ համակարգչի փաստարկները եղել են ավելի ամբողջական, մինչդեռ մարդու մոտ ավելի լավ Է ստացվել պատասխանները ներկայացնելը:
Մեքենայի թերություններից մեկը եղել Է միեւնույն փաստարկի կրկնումը, բայց տարբեր բառերով: Նաեւ համակարգիչը երբեմն տարօրինակ ձեւակերպված արտահայտություններ Է արել: Համակարգչի ընդդիմախոսներից մեկը եղել Է Նոա Օվադիան՝ բանավեճերի իսրայելական մրցաշարի 2016 թվականի չեմպիոնը: Նա IBM-ի հետ սկսել Է աշխատել մի քանի ամիս առաջ:
Օվադիան BBC-ին ասել Է, որ փաստարկման ունակություններին համակարգչի ուսուցումը մեծ դեր կխաղա ճիշտ որոշումների ընդունման համար: