Տարածաշրջանային

Թուրքիան մտադիր Է անվտանգության նոր գոտիներ ստեղծել Սիրիայի հյուսիսում. Բինալի Յըլդըրըմ

2 րոպեի ընթերցում

Թուրքիան մտադիր Է անվտանգության նոր գոտիներ ստեղծել Սիրիայի հյուսիսում. Բինալի Յըլդըրըմ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մտադիր Է անվտանգության նոր գոտիներ ստեղծել Սիրիայի հյուսիսում, որտեղ գտնվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) եւ «Ժողովրդավարական միություն» (ԺՄ) ջոկատներից քրդական կազմավորումները: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Anadolu գործակալությունը, հունիսի 19-ին հայտնել Է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի ռազմական օգնությամբ ԺԻՈւ-ից եւ ԺՄ-ից ահաբեկիչներն ամրապնդում են իրենց դիրքերը Սիրիայի հյուսիսի Քոբանիի, Ղամիշլիի եւ Հասեքայի շրջաններում: Թուրքիայի հաջորդ նպատակը կդառնա սիրիական այդ շրջանների վերածելը անվտանգության գոտիների»,-գործակալությունը մեջբերում Է վարչապետի խոսքը: Թուրքիայի Գլխավոր շտաբը հունիսի 14-ին հայտնել Է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի զինվորականները հունիսի 12-13-ին Շտուտգարտում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական խմբավորումների դուրսբերման հարցերի վերաբերյալ գործողությունների պլանը:

Մինչ այդ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հունիսի 4-ին Վաշինգտոնում բանակցություններ Է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ, որոնց ընթացքում կողմերը հավանություն են տվել Մանբիջից «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումների հետքաշման ճանապարհային քարտեզին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում