ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցումային 5-րդ օրը կկայանա ևս 3 հանդիպում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կկայանան H խմբի վերջին երկու խաղերը: Երևանի ժամանակով 16:00-ին Կոլումբիան կմրցի Ճապոնիայի հետ, իսկ Լեհաստանը ժամը 19:00-ին կխաղա Սենեգալի հետ:
Իսկ արդեն ժամը 22:00-ին A խմբի կկայանա երկրորդ տուրի Ռուսաստան-Եգիպտոս հանդիպումը:
Առաջին տուրից հետո A խմբի առաջատարները Ռուսաստանի և Ուրուգվայի ընտրանիներն են, որոնք ունեն 3-ական միավոր: Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան միավոր չունեն: