Սպորտ

«Ես կապացուցեմ, որ հայկական ծանրամարտը լավագույնն է աշխարհում». Փաշիկ Ալավերդյան 

2 րոպեի ընթերցում

«Ես կապացուցեմ, որ հայկական ծանրամարտը լավագույնն է աշխարհում». Փաշիկ Ալավերդյան 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի կարծիքով, այս տարվա մեծահասակների առաջնությունում Հայաստանի ընտրանին որակազրկման կասեցումից հետո ցույց կտա իր ամբողջ ներուժը:

«Հունիսի 11-ին միջազգային ֆեդերացիայի կողմից ստացել ենք փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ ցանկալի 18 կետերից 12-ը մենք կատարել ենք… Մենք իրավունք ենք ստանում մասնակցելու պատանիների առաջնություններին: Իսկ երիտասարդները օգոստոսի 19-ից կմասնակցեն միջազգային մրցաշարերի: Այդ պայմանագրի կետերից են, օրինակ, այն, որ մարզիչները պետք է դոպինգ-թեսթեր հանձնեն ցանկացած պահի, երբ կպահանջի միջազգային ֆեդերացիան: Ինչպես նաև պետք է խախտումներ առավելագույնս քիչ լինեն: Պայմանագրի կետերից է նաև 50 հազար ԱՄՆ դոլարի տուգանքը, որը մենք ևս վճարել ենք»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Վերջինս քննադատեց միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ մեղադրելով նրանց, որ չի կարելի դոպինգ-ստուգման ենթարկել մարզիկների, որոնք ավելի մեծ հնարավորություն ունեն առաջիկա մրցաշարերին մասնակցելու, քան նրանց, ովքեր գրեթե չունեն: «Հուլիսի 6-ին միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի նիստին ես կբարձրացնեմ այս և այլ հարցեր: Դուք ինքներդ կտեսնեք, թե ինչ կազմով և մարզավիճակով կմասնակցենք աշխարհի առաջնությանը: Մենք կարծես ոսկոր լինենք միջազգային ֆեդերացիայի կոկորդում: Ես կապացուցեմ, որ հայկական ծանրամարտը լավագույնն է աշխարհում»,-ասաց նա:

Մարզչի խոսքով` ընդհանուր առմամբ դոպինգ-թեսթեր է հանձնել 118 մարզիկ: Միջազգային ֆեդերացիան կասեցրել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի որակազրկումները, սակայն Ռուսաստանը չի համաձայնել IWF-ի պայմաններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում