Սպորտ

Մենք հիասթափված ենք. Յոահիմ Լյովը` Մեքսիկայից կրած պարտության մասին

1 րոպեի ընթերցում

Մենք հիասթափված ենք. Յոահիմ Լյովը` Մեքսիկայից կրած պարտության մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հիասթափված է Մեքսիկայի հետ խաղի արդյունքից:

«Գերմանիայի համար աննորմալ վիճակ էր, մենք հիասթափված ենք: Մենք հաղթել ենք մեկնարկային նախորդ բոլոր խաղերում: Կարևորը սխալներից ճիշտ վերլուծություն անելն է: Այսքան բարձրա մակարդակի ֆուտբոլ չէինք սպասում մեքսիկացիներից: Նրանք հարձակումից անմիջապես պաշտպանության էին անցնում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Լյովը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրու աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մրցեց Մեքսիկայի դեմ: Խաղի 35-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ստիպված էր գնդակը հանել սեփական դարպասից: «Ացտեկները» հրաշալի գրոհ սկսելով սեփական կիսադաշտում, այն արագ տեղափոխեցին գերմանացիները կիսադաշտ, իսկ Լոզանոն էլ դիպուկ հարվածով գրավեց «բունդեսմքենա»-ի դարպասը: Գերմանիայի ազգային ընտրանին հաջորդիվ կխաղա Շվեդիայի հետ: Խաղը կկայանա հունիսի 23-ին:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում