ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրու աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մրցեց Մեքսիկայի դեմ (0:1):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեներին թիմերը գերակտիվ էին և գնդակն արագորեն տեղափոխում էին կիսադաշտից կիսադաշտ: «Բունդեսմեքենան» քիչ-քիչ մեծացնում էր առավելությունը մրցակցի դարպասին, սակայն «ացտեկները» երբեմն-երբեմն կտուկ հակագրոհում էին: Հանդիպմանը տրիբունային հետևում էլ շվեդական ֆուտբոլ լեգենդ Զլատան Իբրահիմովիչը:
Խաղի 35-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ստիպված էր գնդակը հանել սեփական դարպասից: «Ացտեկները» հրաշալի գրոհ սկսելով սեփական կիսադաշտում, այն արագ տեղափոխեցին գերմանացիները կիսադաշտ, իսկ Լոզանոն էլ դիպուկ հարվածով գրավեց «բունդեսմքենա»-ի դարպասը:
Երկրորդ կեսի մեկնարկային րոպեներին վիճակագրությունը խոսում է գերմանացիների առավելության մասին, սակայն մեքսիկացիների գրոհներն ավելի «սուր» էին: Որքան մոտենում էր խաղավարտը՝ գերմանացիներն ավելի շատ էին գրոհում: Բայց հետ բերել կորցրածը գերմանացիներին և Մեքսիկան հաղթեց նվազագույն հաշվով:
Գերմանիայի ազգային ընտրանին հաջորդիվ կխաղա Շվեդիայի հետ: Խաղը կկայանա հունիսի 23-ին: Մեքսիկան մյուս խաղում ուժերը կչափի Հարավային Կորեայի հետ (հունիսի 23-ին): Այս խմբի մյուս խաղը՝ Շվեդիա-Հարավային Կորեա, կկայանա հունիսի 18-ին:
Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:
Լուսանկարները՝ FIFA