Սպորտ

Սերբերը մեկ գնդակի առավելությամբ հաղթեցին Կոստա Ռիկային. E խումբ

1 րոպեի ընթերցում

Սերբերը մեկ գնդակի առավելությամբ հաղթեցին Կոստա Ռիկային. E խումբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի առաջին խաղում Սամարային համանուն մարզադաշտում մրցեցին Կոստա Ռիկայի և Սերբիայի հավաքականները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեպետ սերբերն այս խաղում ֆավորիտներ էին, սակայն իրենց գործողություններում որևէ վտանգ չէին ներկայացնում Կոստա Ռիկայի համար: Հակառակ նրանց՝ Կոստա Ռիկան կարողանում էր արագ հակագրոհել և լրջագույնս անհանգստացնել սերբերի դարպասապահին: Սերբեր դադաղ էին կազմակերպում իրենց գրոհները:

Երկրորդ կեսը մեծ ակտիվությամբ սկսեցին սերբերը՝ մի քանի անգամ անհանգստացնելով Կոստա Ռիկայի դարպասապահ Կեյլոր Նավասին:Ի վերջո սերբերը կարողացան գտնել Նավասի դարպասը տանող ճանապարհը և ստանդարտ դիրքից դարպասը գրավեց Ալեքսանդր Կոլարովը (57-րդ րոպե): Սերբերի վիճակագրության համաձայն առավել մեծ տարածքային առավելություն ունեին և հիմնականում տիրում էին գնդակին: Ի վերջո եվրոպացիները հաղթեցին նվազագույն առավելությամբ:

Սերբերը հաջորդ հանդիպումը կանցկացնեն հունիսի 22-ին՝ մրցելով Շվեյցարիայի հավաքականի հետ, իսկ Կոստա Ռիկան կխաղա նույն օրը կխաղա Բրազիլիայի հավաքականի հետ: E խմբում ավելի ուշ կմրցեն Բրազիլիայի և Շվեյցարիայի ընտրանիները:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում