ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության 3-րդ մրցումային օրը կկայանա երեք հանդիպում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաղային օրը կմեկնարկի Կոստա-Ռիկա Սերբիա խաղով (E խումբ), որը կմեկնարկի 16:00-ին: Երևանի ժաանակով 19:00-ին պայքարի մեջ կմտնի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը, որի մրցակիցը կլինի Մեքսիկայի ընտրանին: 22:00-ին E խմբից կմրցեն Բրազիլիայի և Շվեյցարիայի հավաքականները:
«Մունդիալ-2018»-ն ընդունել է Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող 11 քաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում (2), Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:
Մունդիալի մասին այլ նյութերայստեղ: