Ռուսները գերազանց հաղթանակով մեկնարկեցին «Մունդիալ-2018»-ում. A խումբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության առաջին խաղում տան տերերը՝ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները հաղթեցին Սաուդյան Արաբիայի թիմին (5:0):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած առաջին խաղի մեկնարկային րոպեներին թիմերը շատ զգուշավոր էին գործում: Ռուսներին հաջողվեց 12-րդ րոպեին առաջ անցնել հաշվի մեջ: «Մունդիալ-2018»-ի առաջին գոլը հեղինակեց Գազինսկին: Առաջին կեսում Սաուդյան Արաբիան ըստ վիճակագրության առվել շատ էր տիրում գնդակին, սակայն «արծիվերի» գործողության մեջ արդյունավետություն չկար:

Խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, ռուսներ կրկնապատկեցին հաջողությունը: Ալան Ձագոևին վնասվածք ստացավ և փոխարինման դուրս եկած Դենիս Չերիշևը: Վերջինս դարձավ աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն, ով փոխարինման դուրս գալով գոլի հեղինակ դարձավ:

Երկրորդ կեսում տպավորություն էր ստեղծվել, թե ռուսները բավարարվել են ձեռքբերածով և ավելին չեն ուզում: Բայց երկրորդ կեսի 70-րդ րոպեին կրկին փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ: Ռուսաստանի 3-րդ գնդակը խփեց Ձյուբան: Հանդիպման ավելացված րոպեին ռուսները խփեցին նաև 4-րդ գոլը: Դենիս Չերիշևը դարձավ դուբլի հեղինակ: Հաշված վայրկյաններ անց ռուսները խփեցին 5-րդ գնդակը: Տուգանային հարվածից աչքի ընկավ Գոլովինը:

Ի վերջո ռուսները առաջին հաղթանակը տոնեցին մունդիալում՝ 5:0 հաշվով հաղթելով Սաուդյան Արաբիային:

Մունդիալի առաջին խաղին մարզադաշտում հետևում էին 78.011 հանդիսական:

A խմբի հաջորդ խաղում հունիսի 15-ին Երևանի ժամանակով 16:00-ին կմրցի Եգիպտոս-Ուրուգվայ զույգը: Ռուսաստանի ազգային թիմը A ենթախմբի երկրորդ հանդիպումը կանցկացնի հունիսի19-ին՝ մրցելով Եգիպտոսի ընտրանու դեմ, իսկ Սաուդյան Արաբիան ֆուտբոլիստները հունիսի 20-ին կխաղան Ուրուգվայի հետ:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

Լուսանկարները՝ FIFA

Հայերեն English Русский

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին