Քաղաքականություն

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը

2 րոպեի ընթերցում

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի մեկնարկին վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը և հայտարարեց, որ իրենք չեն մասնակցել քվեարկությանը:

«Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հետ երեկվա հարցուպատասխանը, ինչպես նաև մտահոգությունները քաղաքացիական հասարակության կողմից, «Ելք» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, և հույս ունենք, որ դատավորը չի ընտրվի»,- ասաց Մարուքյանը:

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց նաև «Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հաշվի առնելով այն, որ թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, հաշվի առնելով այն, որ մենք չտեսանք, որ նա կարող է ունենալ սեփական կարծիք լրջագույն խնդիրների վերաբերյալ, կարող է ունենալ մասնագիտական խիզախություն և համարձակություն իր կարծիքը պաշտպանելու, եթե անգամ այն տարբերվող է, «Ծառուկյան» դաշինքը ևս չի մասնակցելու այդ քվեարկությանը»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: ՍԴ անդամը խորհրդարանում պետք է ընտրվի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի ձայներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում