Կարծիքներ

Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ներդաշնակության սկզբունքի վրա

2 րոպեի ընթերցում

Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ներդաշնակության սկզբունքի վրա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ներդաշնակության սկզբունքի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է դառնա ավելի ակտիվ: «Պետք է մեր ներկայությունը և տարածաշրջանում, և որպես պետություն, որն ունի արտաքին քաղաքականություն, ավելի տեսանելի դարձնել աշխարհին»,-հավելեց նա:

Սաֆրաստյանը նշեց, որ ելնելովՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության բնույթից, մեր ժողովրդի քաղաքականությունից՝ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ներդաշնակության սկզբունքի վրա: «Կարծում եմ՝ ներդաշնակությունը պետք է հիմնավորվի, պետք է հաշվի առնվեն մեր երկրի պատմական, քաղաքական հատկությունները, և չպետք է մոռանանք, որ մենք Մերձավոր Արևելքում ունենք համայնքներ, մենք ունենք մեծ փորձառություն հարաբերվելու իսլամի հետ՝ տարածելով համերաշխության այն դաշտը, որ կա իսլամի և քրիստոնեության միջև»,- ասաց նա:

Արևելագիտության ինստիտուտի տնօրենը հորդորեց արտաքին քաղաքականությունը տեսականորեն ձևակերպել և ներկայացնել աշխարհին՝ դրանով իսկ Հայաստանի դերը միջազգային ժամանակակից հարաբերությունների համակարգում ավելի հստակ դարձնելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում