Հասարակական

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ու Ալեն Սիմոնյանը հանդես են եկել Ժիրայր Սեֆիլյանի կալանքը փոխելու երաշխավորությամբ

2 րոպեի ընթերցում

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ու Ալեն Սիմոնյանը հանդես են եկել Ժիրայր Սեֆիլյանի կալանքը փոխելու երաշխավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները հանդես են եկել Ժիրայր Սեֆիլյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու անձնական երաշխավորությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Անձնական երաշխավորությանը միացել են պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Վարդան Բոստանջյանը, Վարդևան Գրիգորյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը:

Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն է ստորագրել նաև Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Սույնով երաշխավորում եմ, որ մեղադրյալ Ժիրայր Սեֆիլյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց ՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց»,-ասվում է պատգամավորի երաշխավորության մեջ ։

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանըմարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել է ազատազրկման 10 տարի 5 ամիս ժամկետով: Դատարանը որոշել է Քրեական օրենսգրքի 35-225 հոդվածի 1-ին մասով Սեֆիլյանին դատապարտել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով, 235 հոդվածի 3-րդ մասով՝ 5 տարի ժամկետով, 35-219 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ ազատազրկման 6 տարի ժամկետով:

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ժիրայր Սեֆիլյանի, ինչպես նաև Գևորգ Սաֆարյանի,Հրայր Թոփչյանի,Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի,Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների քննությունները: Նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իրենց:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում