Բաքվում 14-ամյա աղջիկը մոր հետ վեճի պատճառով նետվել է պատուհանից
1 րոպեի ընթերցում
![Բաքվում 14-ամյա աղջիկը մոր հետ վեճի պատճառով նետվել է պատուհանից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/936907.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 14-ամյա աղջիկը մոր հետ վիճելուց հետո նետվել է 11-րդ հարկից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Տեղեկության համաձայն՝ Ֆիդան Իլհամ գըզը Թալիբովան մորից խնդրել է նրա հեռախոսը, ապա մերժում ստանալուց հետո վիճել մոր հետ և նետվել պատուհանից:
Երջանիկ պատահականությամբ աղջիկն ընկել է շենքի դիմաց կայանված մեքենայի վրա, ինչն էլ փրկել է նրա կյանքը:
Աղջիկը հոսպիտալացվել է, և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Բաքվի ոստիկանությունը դեպքի հետ կապված քննություն է իրականացնում: