Ռուսական գազի թանկացման դեպքում նախարարը հնարավոր է համարում իրանական գազի ներկրումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ձեռնպահ է մնում այս պահին խոսել Ռուսաստանից ներկրվող գազի գնի հնարավոր բարձրացման մասին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ռուսաստանից ներկրվող գազի գինը տարեվերջին սահմանին բարձրանա, նախարարը պատասխանեց. «Պայմանագիրը տարեվերջին պետք է թարմացվի: Հնարավոր է, թե հնարավոր չէ՝ թույլ տվեք այս պահին չարտահայտվեմ, գազի գնի վերաբերյալ քննարկումները կսկսվեն նոյեմբերին: Երբ սկսվեն քննարկումները, մենք ձեզ տեղյակ կպահենք»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցին՝ եթե ՌԴ-ն գնա նման քայլի, հնարավո՞ր է Հայաստանը բանակցություններ սկսի Իրանի հետ այդ երկրից գազ գնելու հարցի շուրջ, Արթուր Գրիգորյանը պատասխանեց. «Եթե Ռուսաստանը նման քայլի գնա, ամեն բան էլ հնարավոր է, մենք շահագրգռված ենք, որ Հայաստան ներկրենք էժան գազ»:

Ավելի վաղ նախարար Արթուր Գրիգորյանը նշել էր, որ սահմանին ռուսական գազը արժե 150 դոլար հազար խմ-ի դիմաց, իսկ իրանական գազը՝ 165 դոլար:

Հայերեն

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը