Քաղաքականություն

Լեհաստանի Սեյմը վավերացրել է ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի Սեյմը վավերացրել է ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը

ՎԱՐՇԱՎԱ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Լեհաստանի Սեյմը հունիսի 7-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։

«Րոպեներ առաջ, 2018 թվականի հունիսի 7-ին, Լեհաստանի Սեյմը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը»,- գրել է նա։

Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:

Համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի կողմից: Ապրիլի 11-ին այնմիաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում