ՀՀ ԳԱԱ նախագահը մասնակցել է Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցության գլխավոր ասամբլեային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը Բուլղարիայի Գիտությունների ազգային ակադեմիայում մայիսի 16-18-ին մասնակցեց Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցության (ALLEA) 19-րդ գլխավոր ասամբլեային: Գլխավոր ասամբլեայի շրջանակներում անցկացվեցին «Գիտությունը վտանգված վստահության և փորձաքննության ժամանակաշրջանում» և «Եվրոպական գիտական խորհրդատվության ձևավորում, գաղափարներ և փորձ» թեմաներով գիտական սիմպոզիումներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական վերլուծական ծառայությունից:

«Ներկայացվեցին զեկուցումներ գիտությունը և քաղաքականությունը թեմայով` ուշադրություն դարձնելով դրանց փոխհարաբերություններին, որովհետև գիտության զարգացումն անմիջապես կապված է տվյալ երկրի հնարավորությունների և գիտության նկատմամբ վերաբերմունքի հետ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:

Գլխավոր ասամբլեայի ժամանակ Լեհաստանի ներկայացուցիչը հարց բարձրացրեց ակադեմիական ինստիտուտները ԲՈՒՀ-ական համակարգերին միացնելու մասին: Սակայն այս առաջարկությունը հանդիպեց խիստ բացասական գնահատականի տարբեր երկրների ակադեմիաների ներկայացուցիչների և ALLEA-ի նախագահի կողմից:

Գլխավոր ասամբլեայի ժամանակ տեղի ունեցան ALLEA-ի նախագահի և ղեկավար մարմնի ընտրություններ, որին մասնակցեց ՀՀ ԳԱԱ-ն: ALLEA-ի նախագահ ընտրվեց Շվեյցարիայի արվեստի և գիտությունների ակադեմիաների նախագահ, Բազելի համալսարանի նախկին ռեկտոր Անտոնիո Լոպրիենոն:

ՀՀ ԳԱԱ նախագահը հանդիպում է ունեցել ALLEA-ի նորընտիր նախագահի հետ և հրավիրել Հայաստան` մասնակցելու այս աշնանը տեղի ունենալիք ՀՀ ԳԱԱ 75-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին: ՀՀ ԳԱԱ-ի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու է հրավիրվել նաև Էստոնիայի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը: Երկու նախագահներն էլ ընդունել են հրավերը:

ALLEA-ն հիմնադրվել է 1994 թ-ին և միավորում է Եվրոպական խորհրդի տարածաշրջանի 40 երկրների 60 ակադեմիաներ: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան ևս անդամակցում է ALLEA-ին` կարևորելով միջազգային համագործակցությունը:

Հայերեն

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը