Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն սկսել են ուսումնասիրել «Ինֆաունա» համալիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի այն զինվորականները, որոնք ժամանել են ծառայությունն անցնելու ռադիոԷլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանումներում, սկսել են ուսումնասիրել «Ինֆաունա» արդիական համալիրները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զորամիավորման ՌԷՊ-ի ծառայության պետի ղեկավարությամբ մեկշաբաթյա պարապմունքների ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են ռադիոԷլեկտրոնային պայքարի «Ինֆաունա» արդիական համալիրների տակտիկատեխնիկական, հատուկ ու երթային բնութագրերը եւ սովորում են կատարել երթային վիճակից դրանք մարտականի ծավալման նորմատիվները: Ռադիոհետախուզության եւ ռադիոճնշման ռեժիմներում երիտասարդ զինծառայողները սովորում են ՌԷՊ-ի կարեւորագույն թիրախներն ու օբյեկտները հայտնաբերել «Էքստրեմալ» շոգ կլիմայի պայմաններում՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա:

Անձնակազմերի պատրաստման ընթացքում զինծառայողները կսովորեն համալիրը կառավարել լեռնային տեղանքում, գտնել ու կալանել նորագույն հետախուզական համալիրները, այդ թվում՝ ցածր թռչող եւ անօդաչու թռչող սարքերը: Ինչհես նշել են մամուլի ծառայությունում, ռադիոԷլեկտրոնային պայքարի ժամանակակից համալիրների ուսումնասիրման պարապմունքներին մասնակցում են շուրջ հարյուր զինծառայող եւ ավելի քան տասը միավոր ռազմական տեխնիկա:

Հայերեն Русский

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր