Արցախ

Արցախում առաջիկա օրերին ևս լինելու են կադրային նոր փոփոխություններ. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

Արցախում առաջիկա օրերին ևս լինելու են կադրային նոր փոփոխություններ. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ Արցախի պետնախարարի պաշտոնը սահմանափակում էր իր հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց հունիսի 6-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ: «Ես ուզում եմ լինել ավելի անկախ և Արցախում այդ պահանջված բարեփոխումներին ավելի ազատ մասնակցություն ունենալ՝ կարծիքներ արտահայտելով, ինչու չէ նաև քննադատություններ հնչեցնելով»,-հավելեց Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ իր ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է 2020 թվականին Արցախում կայանալիք ընտրություններին, ինչպես նաև քաղաքական մյուս բոլոր նախաձեռնություններին:

Անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հավանական հրաժարականի մասին խոսակցություններին, Հարությունն ասաց, որ Բակո Սահակյանը սահմանադրության երաշխավորն է, գերագույն գլխավոր հրամանատարը և նախագահի հաճախակի փոփոխությունը նա անիմաստ համարում: «Ես համոզված եմ, որ մենք երկրում իրականացվող բարեփոխումների ճիշտ ճանապարհն ենք ընտրել»,-ընդգծես Արցախի նախկին պետնախարարը, հավելելով, որ առաջիկա օրերին Արցախում ևս սպասվում են կադրային նոր փոփոխություններ:

Հունիսի 6-ին իրենց պաշտոններից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել Արցախի պետնախարարը, ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում