Արայիկ Հարությունյանը նոր թափով կշարունակի ղեկավարել «Ազատ հայրենիք» կուսակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարարի պաշտոնից հրաժարվելուց հետո շարունակելու է աշխատանքները Արցախում գործող ամենամեծ՝ «Ազատ հայրենիք» քաղաքական կուսակցությունում՝ նպաստելու Արցախում իրականացվող բարեփոխումներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսում Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ պետնախարարի պաշտոնը թույլ չէր տալիս քաղաքական ղեկավարի պաշտոնում անել այն, ինչ ուզում էր: «Հաշվի առնելով, որ ես ղեկավարում եմ Արցախի այսօր գործող ամենամեծ քաղաքական ուժը, գնալու եմ կատարելու այդ առաքելությունը»,-նշեց նա:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը լուրջ կադրային փոփոխություններ է պլանավորել պետական կառավարման ինստիտուտում, որը բերելու է հասարակարգի զարգացմանը, բավարարելու է ոչ միայն արդարացի դժգոհող խմբին, այլ նաև ժողովրդին: «Պետք է իրականացնել կադրային լուրջ փոփոխություններ, որոնք պլանավորել է երկրի նախագահը: Այսօր մենք՝ դիմում ներկայացողներս օգնում ենք նախագահին ավելի արագ ներկայացնել այն ծրագիրը, որը կա: Ոչ մեկս աթոռից կառչած չենք: Մենք պատրաստ ենք ծառայել մեր ժողովրդին՝ անկախ պաշտոնից»,-ասաց Հարությունյանը:

Նա ուրախությամբ փաստեց, որ վերջին տարիներին Արցախում կա ժողովրդագրական աճ, տարեկան տնտեսական առնվազն 10 տոկոս աճ, երկրում նվազել են միգրացիոն երևույթները, աշխատանքներ են տարվել վերաբնակեցման ուղղությամբ:

Հունիսի 6-ին աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ոստիկանապետ Կամո Աղաջանյանը, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը:

Հայերեն Русский

Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Իսրայելում արձանագրվել է ընտրություններին ամենամեծ մասնակցությունը 1981 թվականից ի վեր

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր