Արցախ

Արցախի ժողովրդի մոտ ձևավորվել է փոփոխությունների պահանջ. Արայիկ Հարությունյանը ներկայացրեց հրաժարականի պատճառը. ՈՒՂԻՂ

2 րոպեի ընթերցում

Արցախի ժողովրդի մոտ ձևավորվել է փոփոխությունների պահանջ. Արայիկ Հարությունյանը ներկայացրեց հրաժարականի պատճառը. ՈՒՂԻՂ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արայիկ Հարությունյանը խոսեց Արցախի պետնախարարի պաշտոնից հրաժարվելու իր մտադրության պատճառների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 6-ին Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հարությունյանն ասաց, որ հանրության մոտ ձևավորված պահանջ կա, տրամադրություն՝ երկրում բարեփոխումների նոր փուլ իրականացնելու առումով: «Վերջին մի քանի ամիսներին, մանավանդ հայաստանյան վերջին իրադարձություններից, «թավշյա հեղափոխությունից» հետո, Արցախի ժողովրդի մոտ ևս ձևավորվեց փոփոխություններ կատարելու պահանջ»,-նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Արցախում ժողովրդավարական արժեքների զարգացման առումով լուրջ առաջընթաց է արձանագրվել: «Իրադարձությունները բերեցին նրան, որ պահանջը Արցախում ավելացավ և իշխանությունը նախագահի գլխավորությամբ պարտավոր է հաշվի առնել դա»,-նշեց Արցախի նախկին պետնախարարը՝ հավելելով, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկում էին հետագա բարեփոխումների փուլը, որը թույլ է տալու առաջին հերթին վստահություն ներշնչել հանրության շրջանակում, որը թույլ է տալու իրականացնել ճիշտ բարեփոխումներ առաջին հերթին քաղաքացիական հասարակարգի զարգացման ճանապարհով:

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Դիմումում,մասնավորապես,գրված էր. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության93-րդ հոդվածի4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում