Քաղաքականություն

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է. ՀՀ պաշտպանության փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է. ՀՀ պաշտպանության փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է՝ չնայած Արցախում ընթացող գործընթացներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը: «Շփման գծում իրավիճակը հանգիստ է, անհանգստանալու որևէ պատճառ ինձ հայտնի չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց փոխնախարարը:

Հարցին, թե որպես պաշտպանության փոխնախարար ո՞րն է լինելու իր գործունեության առաջնահերթությունը, Մակար Ղամբարյանը պատասխանեց. «Ֆինանսական կարգապահության մասով լրացուցիչ մեխանիզմների ներդրումը»:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ նկատի ունի լրացուցիչ մեխանիզմների ներդրում ասելով՝ փոխնախարարն ընդգծեց, որ դա ավելի շատ մասնագիտական քննարկումների թեմա է և չի ցանկանում նման ձևաչափով անդրադառնալ այդ հարցին:

Նա ընդգծեց, որ ֆինանսական հոսքերի հետ կապված ուսումնասիրություններ են անցկացնում: «Նայում ենք նախկին հոսքերը, և, եթե բարելավման կամ ավելացման տեղեր կլինեն, միանշանակ կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում