Քաղաքականություն

Սփյուռքի նախարարը հերքում է նախկինում կուսակցություն ունենալու լուրերը

1 րոպեի ընթերցում

Սփյուռքի նախարարը հերքում է նախկինում կուսակցություն ունենալու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հերքում է նախկինում կուսակցություն ունենալու և Սերժ Սարգսյանին սատարելու մասին լուրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Ցույց տվեք մեկ ապացույց, որ ես Սերժ Սարգսյանի անունը տվել եմ»,-լրագրողի հարցին ի պատասխան ասաց Հայրապետյանը:

Անդրադառնալով իր և իր համախոհների կողմից 2012-ին կուսակցություն հիմնած լինելու լուրերին՝ նախարարն ասաց, որ եղել է մեկ մամուլի ասուլիս, որում հայտարարել են իրենց այդ մտադրության մասին: «21 տարեկան երիտասարդներ ցանկանում էին կուսակցություն հիմնել, սակայն հետո խնդիրներ առաջացան, թիմի ներսում պառակտում առաջացավ: Եվ մենք անգամ փաստաթուղթ չներկայացրինք պետռեգիստր»,-եզրափակեց նախարար Հայրապետյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում