Սամցխե-Ջավախքում նշվել է Սաթխայի հերոսամարտի 100-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում մեծ Հունիսի 1-ին հանդիսավորությամբ նշվել է Սաթխայի հերոսամարտի 100-ամյակը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության ողջ անձնակազմը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, հավելելով. «Դեսպան Սադոյանն իր շնորհավորական խոսքում կարևորեց Սաթխայի հերոսամարտի նշանակությունը, ինչպես նաև կոչ արեց առավել հանրայնացնել գյուղի պատմության այդ հերոսական դրվագը, քանզի անհրաժեշտություն կա, որպեսզի հանրությունն ավելի տեղեկացված լինի Սաթխայի հերոսամարտից։

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը խոսքը սկսեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի Օրհնության գրի ընթերցմամբ, ապա իր շնորհավորանքն ու բարեմաղթանքը հղեց ներկաներին:

Ելույթներով հանդես եկան նաև տոնի հիմնադիրներ պատմաբան և ազգագրագետ Արտյուշա Սանոսյանը, Ալբերտ Իսոյանը և այլք:

100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները գյուղում մեկնարկեցին վաղ առավոտից սպորտային տարբեր միջոցառումների անցկացմամբ:

Տեղեկանք․ 1918 թ․ թուրքական 5-րդ դիվիզիան Թիֆլիսը նվաճելու նպատակով ուղղություն վերցրեց դեպի Ջավախք, հանդիպեց սաթխացիների դիմադրությանը: Աշխարհազորային ջոկատները, որոնց միացան նաև մյուս գյուղերի կամավորական խմբերը, կանգնեցրին թուրքական կանոնավոր բանակը՝, ապահովելով բնակիչների տեղափոխությունը Ծալկա և փակելով դեպի Թիֆլիս թշնամու ճանապարհը: Սաթխայի հերոսամարտը՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո քաջաբար կասեցրեց թշնամու բանակի առաջխաղացումը:

Հարյուրավոր հայ մարտիկներ զոհվեցին՝ թշնամուն պատճառելով մեծ կորուստներ, որով կանխեցին ինչպես ջավախահայության ամբողջական կոտորածը, այնպես էլ Թիֆլիսը նվաճելու թշնամու մտադրությունը:

Սաթխայի հերոսամարտի հիշատակումը սկսվել է 2003 թվականից Սանոսյան ընտանիքի նախաձեռնությամբ։ Այն Նինոծմինդայի շրջանի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) որոշմամբ, ստացել է պետական կարգավիճակ»։

Հայերեն

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը