Արցախի որոշիչ ձայնը՝ որպես հակամարտության կողմ, եղել ու մնում է էական գործոն. ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, որ Արցախի որոշիչ ձայնը՝ որպես հակամարտության կողմ, եղել ու մնում է էական գործոն: Այս մասին նախարարը խոսեց Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի կատարողականը քննարկող հանձնաժողովների համատեղ նիստին, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցադրմանը՝ կապված բանակցություններում Արցախը ներգարվելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ: «Ձեր հարցին ավելի ընդարձակ պատասխան ճիշտ կլինի տալ մի քանի շաբաթների ընթացքում: Դուք նշեցիք Հայաստանի կողմից հնչեցված որոշ դիրքոշումների մասին, արդեն կարծում եմ հասանելի է կառավարության ծրագիրը, որում կտեսենք մեր ձևակերպումները, որով Արցախի՝ որպես հակամարտության կողմ լինելու որոշիչ ձայնը եղել ու մնում է շատ էական գործոն մեր դիրքոոշման մեջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Ինչ վերաբերում է բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ միջազգային կառույցների, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը, ապա ԱԳ նախարարը նկատեց, որ արձագանքներին պետք է անդրադառնալ ավելի ուշ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ամենակարևոր կոմպոնենտը համարում է ճիշտ ձևաչափով բանակցությունները, որոնց պետք է անպայման մասնակցություն ունենա նաև Արցախը: ՀՀ վարչապետը նման հայտարարություն է արել մայիսի 9-ին Արցախում:

Հայերեն English Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը