Վրաստանում Նիկոլ Փաշինյանի առջև բարձրացվել է Բագրատաշեն-Դիլիջան ճանապարհի խնդիրը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ունեցել է հաջող և արդյունավետ բանակցություններ: Նիկոլ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ հայ-վրացական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի: «Կան հրատապ խնդիրներ: Թբիլիսիում ինձ ասացին, որ վերջերս զբոսաշրջիկներով ավտոբուսը Բագրատաշենի անցակետով մուտք գործելով Հայաստան՝ վարորդը որոշել է հետ վերադառնալ՝ պատճառաբանելով, որ ճանապարհների վատ վիճակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ հետաքրքրվելով, թե ինչ փուլում է Բագրատաշեն-Դիլիջան ավտոճանապարհի վերակառուցման ծրագիրը:

Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը նշեց, որ հատկապես անմխիթար վիճակ է Իջևան-Նոյեմբերյան հատվածում: «Ճանապարհի վերակառուցման նախագիծը կա, այսօր տեխնիկան տեղափոխվել է, և 18,7 կմ հատվածի շինաշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին: Ծրագիրն ընդլայնելու համար կան որոշակի տնտեսումներ, կզեկուցենք Ձեզ և, միգուցե, շինարարական աշխատանքներն ընդլայնենք»,- ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտ է երաշխավորել ճանապարհի որակը, ինչի համար պետք է պատասխանատվություն կրեն նաև տեխնիկական հսկողություն իրականացնողները: «Պետք է այնպես անենք, որ մեկ ձմեռվա արդյունքում մենք քանդված ճանապարհ չունենանք»,- ընդգծեց վարչապետը:

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան