Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելություն

4 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպել էր Վրաստանում Հայաստանի դեսպանատունը: Ինչպես Թբիլիսիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին իրապես ներծծված է հայ և վրացի ժողովուրդների համատեղ պատմության էներգիայով, և սա մի իրավիճակ է, երբ երկու ժողովուրդներն արմատներով են կապված իրար հետ: «Այդ արմատներն այնքան ամուր են միմյանց կապված, որ մենք այսօր պարտավորություն ունենք այդ պատմության առաջ կերտել մեր համատեղ հզոր, երջանիկ և ազատ ապագան: Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման պատմությունը իրապես ոգու հաղթանակի պատմություն է: Մեր պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը, մարդկության պատմությունը ցույց է տվել, որ ոգին ավելի ծանրակշիռ է, քան նյութը, սերն ավելի ծանրակշիռ է, քան հաշվարկը: Եվ սա է մեր ժողովուրդների ապրելու առաջնային բանաձևը, որովհետև մենք կարողացել ենք հաղթել այնտեղ, որտեղ թվում էր, թե չունենք ոչ մի հնարավորություն: Ցավոք սրտի, մենք հաճախ կարողացել ենք պարտվել այնտեղ, որտեղ թվում էր, թե չունենք պարտվելու ոչ մի հնարավորություն: Մեր Առաջին Հանրապետությունը, կարծում եմ, առաջին հերթին իսկապես ոգու հաղթանակ է: Եվ այդ հաղթանակի ոգին է, որ մեզ կարողացել է հազարամյակներ շարունակ ապրեցնել պատերազմների, աղետների և ցեղասպանությունների հորձանուտում»,- նշեց վարչապետը:

Նա հավելեց, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունն առաջին հերթին ոգում, սիրո, համերաշխության պետություն է: «Հայաստանն այդպիսին է այսօր և այդպիսին պիտի շարունակի մնալ ընդմիշտ, որովհետև նյութականը կարելի է ջարդել, կոտրել, ոչնչացնել, իսկ այն, ինչը կապված է մտքի և ոգու հետ անջարդելի է, անկոտրում է, անհաղթահարելի է: Եվ ես ուզում եմ, որ այս ոգեղենը լինի հայ-վրացական հարաբերություններում: Մենք այդ ոգու և ոգեղենի վրա պետք է կառուցենք հարաբերությունները մեր եղբայրական երկրի հետ, իսկ մեր ժողովուրդները պիտի համատեղ նորանոր հաղթանակներ կերտեն ու կերտեն համատեղ երջանկություն խաղաղ, ազատ ու երջանիկ տարածաշրջանում, այս տարածաշրջանն այդպիսին պիտի դառնա»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը իր ելույթում հիշեցրեց, որ 100 տարի առաջ Թիֆլիսում Հայոց ազգային խորհրդի որոշմամբ դրվել են Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հիմքերը: «Ցեղասպանության արհավիրքով անցած հայ ժողովուրդը վերականգնեց անկախ պետականությունը: Այն, ինչը շատ շատերի համար անհնարին էր, հայերի համար հնարավոր դարձավ: Դա հնարավոր դարձավ բազմաթիվ քաջորդիների արյան գնով, որոնք մայիսյան հերոսամարտերին հայրենիքի ազատության համար տվեցին ամենաթանկը՝ սեփական կյանքը: Մայիսյան հերոսամարտերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մեր ժողովրդի կամքն անսասան է»,- ընդգծեց դեսպանը:

Մինչ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը մասնակցելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի Երիտասարդության տանը մասնակցեց Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը:

Հայերեն العربية English Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին